Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին կառուցվել է 1860-ականներին, շինարարական աշխատանքներն ավարտվել են 1873 թվականին: Շինության ճարտարապետը Թադևոս Անտիկյանն է: Ամենափրկիչը կառուցվել է Անիի Մայր տաճարի նմանությամբ:Խորհրդային տարիներին եկեղեցին ծառայել է որպես ֆիլհարմոնիայի դահլիճ: 1988-ի երկրաշարժի ժամանակ եկեղեցին ավերվել էր: Ընթացքի մեջ են եկեղեցու վերականգնման աշխատանքները:
Տեսաշարի հեղինակ և ռեժիսոր՝ Լեւոն Գրիգորյան: